Մայիսյան միջոցառում
<<Հաղթանակների Մայիս>> անունով
Ս/թ Մայիսի 8-ին Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցում XI դասարանի աշակերտները, դասղեկ Սոնա Ավետիսյանի հետ միասին կազմակերպել էին <<Հաղթանակների Մայիս>> անունը կրող միջոցառումը: Միջոցառումը բավականին ընդգրկուն էր, ներառում էր և՛ Ավարայրի ճակատամարտը, և՛ Հայրենական պատերազմը, և՛ Շուշիի ազատագրման 20 ամյակը: Միջոցառումը շատ բովանդակալից էր՝ կազմակերպված բարձր մակարդակով:
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասի-րական երգեր, տեղեկություններ հաղորդվեցին ազգի նվիրյալների կյանքի, գործունեության և անցած փա-ռավոր ուղու մասին:
Միջոցառումն ուներ հայրենասիրական և դաս-տիարակչական մեծ նշանակություն:
Ս. Ավետիսյան
Տարին World Visioni հետ
Մարտի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Արագածի ՏԻՄ-ի անձնակազմի և արդեն համայնքի լավ ընկերը դարձած World Visioni-ի Հայաստանյան գրաենյակի հետ: Արդեն ունենալով բավականին հարուստ փորձ փոխադարձ համագործակցության ասպարեզում, որից նաև ձևավորվել է փոխվստահության մտնոլորտը, կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին շարունակել ու խորացնել հարաբերություննրը համայնքի և նրա բնակիչների հետ այս և հետագա տարիների ընթացքում: Իսկ համագործակցության ասպարեզները բազմազան են՝ սկսած նյութական հնարավորինս լուծում գտնող աջակցություններից մինչև մշակութային միջոցառումների շրջանակներում համատեղ ծրագրերի մշակում: Համայնքապետը ներկայացրեց դրանցից առաջնայինները՝ եղանակների հետ կապված դժվարությունները և դրանցից ծնված խնդիրները /հեղեղատների վարարում, շինությունների վնասվելու մեծ հավանականություն,/, ինչպես նաև ոռոգման ջրի ներքին ցանցի, արոտավայրերում խմոցներ սարեքլու և անտառաստեղծման խնդրիները: Քննարկվեցին նաև մանկապարտեզի և դպրոցների գույքավորման, ջեռուցման հետ կապված որոշակի խնդիրներ, եղան առաջարկություններ ու մշակվեցին հավանական լուծումների ծրագրեր...Փաստորեն՝ տաիրն World Visioni-ի բավականին հագեցած և արդյունավետ է լինելու, իսկ փոխվստահության պայմաններում կարարվելիք բոլոր կարգի բարենորոգումները, անշուշտ, կնպաստեն համայնքաշինոթյամբ հագեցած և թեթևացող խնդիրներով ևս մեկ տաիր Արագածի կյանքում:
Ա.Հովհաննիսյան
<<Մեծ հայը>>. Հովհաննես Թումանյան...
Գործն է անմահ, լա'վ իմացե'ք,
Որ խոսվում է դարեդար...
Հ.Թումանյան
Խոսվում է ու դեռ խոսվելու է այս մեծ հայի ու նրա գործի մասին` Հ.Թումանյանի մասին...
Հովհաննես Թումանյան` մի անուն, որ ժպիտ, պատկառանք և հարազատության նման ինչ-որ բան է առաջացնում յուրաքանրչյուրի մեջ, եթե նա հայ է:
Հովհաննես Թումանյան` մի մարդ, ով իր կյանք նվիրեց իր ժողովրդին` իր ողջ էությամբ շնչելով հայաբար ու հայերեն:
Հովհաննես Թումանյան ` բանաստեղծ, որ հարազատ է բոլորին անկախ տարիքից ու սեռից, բանաստեղծ, ով մեզ հետ է տակավին գրաճանաչ չդարձած, մեզ հետ է և գրագետ, հասուն տարիքում: Թերևս հենց այս գիտակցությունն է, որ ստիպել է նրան ինքն, իրեն առանց ավելորդ անհամեստության, անվանելու Ամենայն հայոց բանաստեղծ: Հենց այս ամենի քաջ գիտենալն էր, որ հիմք հանդիացավ նաև Արագածի Մշակույթի տանը, Ուսանողական խորհրդին և ՀԱԽ անդամներին որոշում կայացնելու տարվա առաջին գրական- գեղարվեստական միջոցառումը կազմակերպել հենց Հովհաննես Թումանյանի հետ կապված: Բանաստեղծի ծնունդը ասոցացվում է նաև Գիրք նվիրելու տոնի հետ: Իսկ գրքերը` թերևս արժեքային առումով ամենից թանկ նվերները, մասնակիցները պատրաստել էին միմյանց համար: Տարվա առաջին միջոցառումը ուներ իր առջև դրված կոնկրետ նպատակ. մոտեցնել պատանուն, երիտասարդին և հասարակությանն ընդհանրապես գրքին, գրականությանը: Առաջին քայլն արված է, իսկ կազմակերպիչները քայլեր են ձեռնարկում այս երևույթը շարունակական դարձնելու ուղղությամբ, քանի որ գրականությանը մոտենալ նշանակում է` ժողովրդի ակունքներին մոտ կանգնելու :
Ա.Հովհաննիսյան
Նարդուն հաջորդեցին տամման և շախմատը...
Դեռևս հունվարի 23-ին մեկնարկած Նարդու առաջնությանը հաջորդաբար շարունակեցին Տամմայի և Շախմատի առաջնություննեը, որոնք անցան գրեթե մեկշաբաթյա տևողությամբ: Չնայած ցուրտ ձմռանն ու առատ ձյանը` տամմայասերների ու առավել ևս շախմատասերների պակաս չզգացվեց: Մասնակիցները և' քանակապես, և' որակապես գտնվում էին բարձր պատրաստվածության մակարդակի վրա: Իսկ ցուցաբերած արդյունքները միայն հավաստի են դարձնում խոսքերս: Մրցանակներն ու պարգևատրումները նույնպես անմասն չէին այս մրցաշարից: Հաղթողները ստացան արդեն ավանդական դարձած դրամական պարգևներն ու գավաթները: Ահա հենց այս կերպ Արագածի համայնքապետարանի սպորտային բաժինը կազմակերպեց տարվա առաջն մասշտաբային մրցաշարները, որի շնորիվ ևս մեկ անգամ վարժված մտքի մրցույթ եղավ և ևս մեկ անգամ քանդեց այն մտացածին ստերիոտիպը, թե ձմռանը գյուղը խորը քուն է մտնում, կանգ է առնում ժամանակը: Արագածում, համենայնդեպս, այս երևույթը վաղուց անցել է պատմության գիրկը:
Ա.Հովհաննիսյան
2012-ի առաջին մրցապայքարը.Արագածում ավարտվեց <<Նարդու առաջնությունը>>
2012-ը մտավ իր կարտարյալ իրավունքների մեջ թե չէ, իր ամենօրյա պարտականություններին անցավ նաև Արագածի ՏԻՄ-ը: Պետական ու ներքին կառավարական զործերը նոր թափով սկսեց առաջ ընթացալ: Նոր ծրագրերին ու պլաններին զուգահեռ Արագածի համայնքապետարանը շարունակում է նաև տարիների փորձով հաստատված և իմաստավորված լավագույն ավանդույթների շարունակականության ապահովումը: Հունվարի 23-ից սկսվեց Արագածի համագյուղացիներ միջև գրեթե ամեն տարի ծավալվող նարդու մրցաշարը: Վերջինս ընթացավ մեկ շաբաթ անընդմեջ` երկու փուլով` իր շրջանակներում ընդգրկելով 33 մասնակից նարդիասեր արագածցիների: Նարդի 2012-ի գավաթը նվաճեց Հակոբյան Վարուժը, ով հաղթահարեց իր բոլոր արժանի մրցակիցներին: Մրցաշարում երկրորդ հորիզոնականում էր Ադամյան Սևակը, իսկ երրորդը` Գուլոյան Արթուրը: Այս երեք հաղթողները համայնքապետարանի կողմից ստացան նաև պատվոգրեր և խրախուսական դրամական պարգևներ:
Ա.Հովհաննիսյան
Մոտենում են քրիստոնյա աշխարհին համախմբող ամենամեծ տոները` Ամանորն ու Սուրբ ծննունդը: Այդ ընդհանրական համախմբման գաղափարը առաջացնում են ոչ միայն տոնական երևույթներն ինքնին, այլև այդ տոների բերած խորհուրդն ու էությունն առհասարակ: Այն քաջ հայտնի է բոլորին. նոր սկսվող տարին իր հետ մեծ ակնկալիքներ ու սպասումներ է բերում նոր կյանքի հետ կապված կամ գոնե նորովի ամեն բան սկսելու առումով: Նոր հույզեր, երազանքներ և հրաշքների իրականացման ակնկալիքներն են հենց ստիպում, որ մոտալուտ տոները բնորոշվեն որպես տարվա այն միակ ժամանակահատվածը, երբ անհավանակն ամեն բան կարող է թվալ հավանական և իրագործելի, երբ թվում է`աշխարհի վրա միայն բարին է թևածում...
Այսօր Արագածոտնի մարզպետ պարոն Ս.Սահակյանը տարածաշրջանային այց էր կատարում Ապարանի մի շարք համայնքներում, որոնց մեջ ընդգրկված էր նաև Արագածը: Իսկ համայնքում արդեն տարածվել էր էլեկտրոնային հաղորդագրություն, և հայտարարվել էր բնակչությանը, որպեսզի ցանկացողները գային իրենց մտահոգող հարցերը բարձրացնեին և պատասխաններն ստանային անմիջապես մարզպետից: Ժողովում, որը տեղի ունեցավ Արագածի մշակույթի տան խորհրդակցությունների սրահում, նախ մարզպետը ներկայացրեց առաջիկա անելիքները, որոնք պլանավորվել են ՀՀ նախագահի հետ խորհրդակցությունների ժամանակ, ինչպես նաև արդեն կատարվածի մասին: <<Արագածը այն եզակի համայնքներից է, որտեղ կատարվել է հսկայական չափերի աշխատանք` եզակի համայնք բոլոր դրական իմաստներով>>:Սա մեջբերում է մարզպետի ելույթից, որը ոչ թե շոյող կոչում է, այլ բնորոշում ըստ էության, այլ ռեալ գնահատական: Հավաքված գյուղացիները բարձրացրին իրենց հուզող հարցերը, որոնք բնականաբար մեծավ մասամբ վերաբերում էին գյուղատնտեսությանը, ինչպես նաև գազաֆիկացմանը, անվճար իրականացվող բուժօգնությաքնը, մինչև իսկ ուսանողակա ավտոբուսների բացակայության խնդրին:
Ա.Հովհաննիսյան
Քաունթերփարթը շարունակում է տեղեկանալ համագործակցող համայնքների ներքին խնդիրներին
Քաունթերփարթ կազմակերպությունը շարունակում է տեղեկանալ այն համայնքների մասին, որոնց հետ համագործակցում է քաղաքացիական հասարակության ակտիվացման և համայնքի առաջնային խնդրիների ֆինանսավորման շրջանակներում: Քաունթերփարթը մշակել է որոշակի հիմնախնդիրներից բաղկացած հացերի ամբողջականություն` նշաված շոշափելի և խորքային խնդիրների, հասարական հարցերի, կյանքի կազմավորման գրեթե բոլոր ոլորտներին առնչվող: Կազմակերպության ներկայացուցիչը հարցերը իրենց պատասխաններով ոչ միայն լրացնում էր մեխանիկորեն, այլև բանվականին ծավալուն ու հանգամանալից քննարկում էր տեղի ունենում գրեթե բոլոր հարցադրումների հետ կապված: Օրենքով նախատեսված գործունեությունից բացի` համայնքապետարանը ինքնուրույին որոշակի մոտեցում ևս ցուցաբերում է խնդիրների լուծման գործում, երբ առաջինով սահմանվածը չի բավականացնում: Այդպիսինների թվում է, օրինակ, աղբահանության խնդիրը, որը անց է կացվում կանոնակարգված ձևով: Սակայն համայնքապետարաի աշխատակազմից յուրաքանչյուրը ունի նաև պարտականություն հսկելու յուրաքանչյուրը մեկ թաղամասի մաքրությունը և ժամանակին կատարվելիք աղբահանությունը: Բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեի կողքին հնչած` առողջապահությանը վերաբերող խնդրին էլ, օրինակ համայնքապետը տվեց այսպիսի պատասխան. <<Առողջապահության կենտրոն ունենք: Եզակի բան է, որ գյուղապետարանը հիմնադրել է առողջարան>>:
Իսկ Արագածը ՀՀ-ի մասշտաբով շատ հարցերում է եզզակի, բայց բնականաբար իր բազմաթիվ` օր օրի պակասող, օր օրի ավելացող խնդիրներով, խնդիրներ, որոնց թեթևացմանը մասնակցում է նաև վերոհիշյալ կազմակերպությունը` Քաունթերփարթը:
Ա.Հովհաննիսյան
Արագած համայնքի խոցելիության և կարողությունների ուսումնասիրության վերլուծությունը...
Որքան էլ ժամանակն առաջ է շարժվում թռիչքային արագությամբ և նրա հետ մեկտեղ նույն կետպ դիտվում է գիտության և տեխնիկայի զարգացումը, միևնույն է բնությունն ու բնական երևույթները մնում են առավել զորեղը, անդիմադրելին ու անկանխատեսելին:Եվ միշտ մայր բնությունը ապացուցում է այդ: Սակայն բնական երևույթները չէ, որ դառնում են բնական աղետ, քանի որ այն կարող է տեղի ունենալ առանց ավերածություններ ու կորուստներ պատճառելու: Հարկավոր է ուսումնասիրություններ կատարել գնահատելու համար յուրաքանչյուր տարածաշրջանի խոցելիություններն ու կարողություններն: Ահա նմանատիպ մի ուսումնասիրություն էլ կատարվեց մեր տարածաշրջանում` վերոհիշյալ ռեսուրսները գնահատելու և վերլուծելու միտվածությամբ: Ուսումնասիրություններն իրականացվեցին <<Լոռէ>> փրկարար ջոկատի երկօրյա <<Ռիսկերի խոցելիության և հնարավորությունների ուսումնասիրության>> սեմինարին մասնակցած <<Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ>> Ապարանի ՏԶԾ աշխատակիցների կամավորների և <<Լոռէ>> փրկարար ջոկատի անդամների կողմից, որոնց նպատակը այս անգամ Արագածի աղետային վտանգների ու առկա խոցելիությունների ու կարողություննեի վերհանումն էր, ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև սահմանված միջոցառումների ինտեգրումն էր տեղական փաստաթղթերում ու ընթացակարգերում: Շենքերը և ճանպարհրհները կենսական կարևոր դեր են կատարում և´ առօրյա կյանքում, և´ արտակարգ իրավիճակներում: Վերջիննեիս հետ են կապված հիմնական խնդիրները, որոնց որոշ մասը կարելի է հաղթահարել նաև սեփական ուժերով: Սակայն համայնքը դժվարանում է ինքնուրույն հաղթահարել որոշ պրոբլեմներ, ինչն էլ հանգեցնում է փոքրամասշտաբ աղետների` ուժեղ քամինեից համայնքի տանիքների վնասում(30%-1997), ուժեղ կարկուտից համայնքի ցանկարատարածքների վնասում (50%-1999), երաժտից բերքի կորուստ (100%-2000), սելավից գյուղատնտեսական նշանակության հողերի հեղեղում (2008), սելավից կամուրջների փլուզում (2010-2011): Աղետային դիտանկյհունից խոցելի են համարվում համայնքում գործող երկու միջնակարգ դպրոցները` ընդհանուր թվով 580 աշակերտ և 75 աշխատող:
Ամփոփելով արդյունքները` պարզ է դառնում, որ բնակչությունը հստակ գիտակցում է, որ ներգրավվելով նախապատրաստման և կանխարգելման գործողությունները` կարելին է նվազեցնել աղետի ազդեցությունը, որն ուղղակիորեն համարվում է իրենց բնականոն կյանքի նախադրյաներից մեկը:
Ա,Հովհաննիսյան
Դեպի Զանգակատուն...
Պարույր Սևակի մահվան տարելիցին նվիրված միջոցառումը համայնքում բավական մեծ արձագանք գտավ: կարելի է ասել, որ այն ծառայեց նպատակին, այն է` Սևակի կյանքի ու գործունեության նորովի մատուցում: Իսկ միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները Արագածի համայնքապետարանի կողմից ստացան խրախուսական մի <<մրցանակ>>` ուղևորություն Հայաստանի ցանկացած տեսարժան վայր: Որպես կազմակերպված միջոցառման տրամաբանական շարունակություն` երիտասարդները որոշեցին այցելել Զանգակատուն` բանաստեղծի ծննդավայր: Զանգակատունը հրաշալի էր: ճիշտ այնպիսաին, ինչպիսին պատկերում էր բանաստեղծը իր գործերում: Նրա շիրամքարին այցելելը, նրա տուն- թանգարան մտնելը, նրա ձեռքով տնկած այգում լինելը լավագույն նվերն էր, որ կարող էր լինել երիտասարդների համար և լավագույն հարգանքի տուրքը մեծ բանաստեղծի հիշատակին:
Հիշել հարկավոր է միշտ...Հիշողությունը սնում է արյունը, արյունը սնում է հոգին, և հուշը միշտ գոյատևում է մարդկային հոգում....Հիշել հարկավոր է միշտ` հատկապես նրանց, ովքեր սնում են մի ողջ ազգի հոգին:
Ա.Հովհաննիսյան
Նախընտրական ու հետընտրական թոհուբոհից հետո Արագածի տեղական ինքնակառավարման մարմինները և վերընտրված համայնքապետ Գ. Պողոսյանը անցան նորից իրենց պարտականություններին` բնականոն հուսքի մեջ դնելով նաև վարչական կյանքը: Նորից ռիթմիկ ընթացք. առաջին քայլը անմիջապես եղավ` իրեն սպասեցնել չտալով: Գրեթե երկու ամիս առաջ Արագածի համայնքապետի հետ հանդիպում և քննարկում էր տեղի ումեցել <<Քաունթերփարթ>> ինթերնեշնլ հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչների հետ: Պարզվեց, որ ՔՀՏԻԱ-ի ծրագրի շրջանակներում ներգրավված համայնքների թվում էր նաև Արագածը: Եվ ահա օրերս Արագածի համայնքապետի և Քաունթերփարթ ինթերնշնլի միջև կնքվեց <<Համաձայնության Հուշագիր>>: Սույն Հուշագրի կնքմամբ <<կողմերը հաստատում են, որ պատրաստ են համատեղ ուժերով խթանելու տեղական ինքնակառավարումը, խրախուսելու համայնքային զարգացումը և նպաստելու Համայնքի ռազմավարական խնդիրների մասնակցային պլանավորմանն ու իրականացմանը>> :